ԱՄՆ-ն մտադիր է սահմանափակել Չինաստանի հասանելիությունը ԱԲ-ի համար նախատեսված հիշողության կրիչներին
Օգոստոսին Վաշինգտոնը կարող է սահմանափակել Չինաստանի հասանելիությունը ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի ընկերությունների կողմից արտադրված արհեստական բանականության հիշողության կրիչներին:
Bloomberg-ի փոխանցմամբ՝ միակողմանի սահմանափակումները, որոնք քննարկվում են ամերիկյան վարչակազմի կողմից, կոչված կլինեն կանխել Չինաստանին մեծ թողունակությամբ հիշողության չիպերի, ինչպես նաև դրանց արտադրության սարքավորումների մատակարարումը: Ակնկալվում է, որ միջոցառումները կանդրադառնան ամերիկյան Micron Technology կորպորացիայի և հարավկորեական SK Hynix-ի և Samsung Electronics-ի արտադրանքներին:
The Wall Street Journal-ն ավելի վաղ հայտնել էր, որ Չինաստանը առաջընթաց է գրանցում չիպերի արտադրության մեջ ԱՄՆ տեխնոլոգիաների սահմանափակումներից հետո: Հրատարակությունը նշում է, որ սեփական մեխանիզմներով չիպեր արտադրելու Պեկինի ցանկությունը կպաշտպանի Չինաստանին ԱՄՆ-ի պատժամիջոցներից, որոնք Նիդեռլանդների և Ճապոնիայի հետ սահմանափակել են կիսահաղորդիչների արտադրության տեխնոլոգիաների մատակարարումը Չինաստան: Սակայն չիպերի արտադրությունն ամբողջությամբ տեղայնացնելու համար Չինաստանը պետք է ոչ միայն ինքնուրույն հավաքի սարքավորումը, այլ նաև դրա բոլոր բաղադրիչները:
Աղբյուրը՝ b24.am