Թուրքիան Չինաստանի նոր գործընկերն է էլեկտրոմոբիլների ոլորտում

Թուրքիան Չինաստանի նոր գործընկերն է էլեկտրոմոբիլների ոլորտում

Թուրքիայի էլեկտրական մեքենաների էկոհամակարգը զարգացնելու, նպաստելու համար «sarjagel.com» հետազոտական կայքը կանխատեսումներ է արել, ոլորտում իրականացվելիք օտարերկրյա ներդրումների վերաբերյալ: 

Ուսումնասիրելով ոլորտում Չինաստանի ունեցած շառժառիթները՝ կայքը գրել է, որ առաջիկայում չինական կողմը մեծ ներդրումներ կանի Թուրքիայի էլեկտորոմոբիլային շուկայում:

Նշվել է նաև, որ ոլորտում հաջողելու դեպքում Թուրքիան մի քանի տարվա ընթացքում կվերածվի էլեկտրական մեքենաների արտադրման հանգույցի։

Կայքի գլխավոր տնօրեն Սելչուք Նազիքի համոզմամբ՝ նախ 1 մլրդ, ապա 5-ից 6 անգամ ավելի շատ նոր ներդրումները կարող են Թուրքիային տնտեսական մեծ զարգացում բերել և մեծապես ավելացնել աշխատատեղերը:

Նազիքի ընդգծմամբ, ներդրումները հնարավոր են դարձնում չինական մեքենաշինական և մարտկոցի արտադրմամբ զբաղվող ընկերությունների համար ներդրումների դժվարացումներն ԱՄՆ-ում և Եվրոպայում:

Նա նաև շեշտել է, որ այս համատեքստում Չինաստանը մտադիր է պահել իր մրցունակ դերն ու ոլորտում առաջընթաց գրանցելու համար շարունակելու է նոր ձեռնտու լուծումներ գտնել և էլ ավելի խորացնել համագործակցությունը Թուրքիայի հետ:

Աղբյուրը՝    banksnews.am