Նարեկ Մկրտչյանը Սևանում հանդիպում է ունեցել պատերազմական գործողությունների ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած անձանց հետ
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Սևանում հանդիպում է ունեցել պատերազմական գործողությունների ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած անձանց հետ։
Հանդիպմանը ներկա են եղել նաև Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող միջոցների տրամադրման, պրոթեզավորման և անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացներին առնչվող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև կենսաթոշակների տրամադրման, հաշմանդամություն ունեցող անձանց տրվող սոցիալական երաշխիքների և սոցիալական ներառման ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։
Պատերազմի մասնակիցները խոսել են պրոթեզներից և աջակցող միջոցներից օգտվելու իրենց փորձառությունից, նաև բարձրաձայնել առկա խնդիրների մասին․ ԱՍՀ նախարարության ներկայացուցիչները մանրամասնել են հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում պետության կողմից իրականացվող աշխատանքներն ու առաջիկա անելիքները։