Ռուսական բանկերը կսկսեն վերադարձնել գողացված գումարները նոր սխեմայով

Ռուսական բանկերը կսկսեն վերադարձնել գողացված գումարները նոր սխեմայով

2024 թվականի հուլիսի 25-ից ռուսական բանկերը կսկսեն նոր սխեմայով հաճախորդներին վերադարձնել խարդախների կողմից գողացված միջոցները։ Հաճախորդից համապատասխան դիմումը ստանալուց հետո 30-օրյա ժամկետում պետք է վերադարձնեն միջոցները, սակայն նոր օրենքով սահմանված դեպքերում։

Ինչպես RBC-ին պարզաբանել է ՌԴ Կենտրոնական բանկի ներկայացուցիչը, դրա հիմնական նպատակը միջոցների հափշտակմանը դիմակայելն է: Նա հավելել է, որ օրենքը սահմանում է մի շարք մեխանիզմներ, որոնք ուղղված են խրախուսելու բանկերին՝ բարելավելու իրենց խարդախության դեմ պայքարի համակարգերի որակը։  ՌԴ Կենտրոնական բանկի տվյալների, 2023 թվականին բանկերը հաճախորդներին վերադարձրել են գողացված 15,8 միլիարդ ռուբլու միայն 8,7 %-ը։

Եթե ​​բանկի հաճախորդը (անհատը) նկատել է դրամական միջոցների գողություն, նա պետք է այդ մասին տեղեկացնի բանկին: Այնուհետև  բանկը պետք է ստուգի հարցումը և վերադարձնի գողացված միջոցների ամբողջ գումարը հաճախորդից դիմումը ստանալուց հետո 30 օրվա ընթացքում հետևյալ դեպքերում.

  • եթե բանկը թույլ է տվել միջոցների փոխանցում խարդախությամբ զբաղվողի հաշվին, որը գտնվում է Ռուսաստանի Բանկի հատուկ տվյալների բազայում: ՌԴ Կենտրոնական բանկը հավաքում է այս տվյալների բազան բանկերից և վճարային այլ համակարգերի օպերատորներից ստացված տվյալների հիման վրա: Այն պարունակում է տեղեկատվություն կատարված գործարքների, վճարողների և միջոցները ստացողների մասին: Միևնույն ժամանակ, վարկային կազմակերպություններն այս տվյալների բազայում գտել են օրինական խանութների, ներառյալ դաշնային և տարածաշրջանային մանրածախ ցանցերի տվյալները, և ՌԴ Կենտրոնական բանկին զգուշացրել են իրենց վճարումների հարկադիր արգելափակման մասին.
  • եթե բանկը հաճախորդին ծանուցում չի ուղարկել փոխանցման մասին, որը կատարվել է առանց հաճախորդի համաձայնության.

Ավելին՝     banksnews.am