Փորձագետը Ուկրաինայի տնտեսության վիճակն անխուսափելի դեֆոլտ է համարել

Փորձագետը Ուկրաինայի տնտեսության վիճակն անխուսափելի դեֆոլտ է համարել

Ուկրաինան «փշրվում է», և նրա տնտեսության վիճակը կարելի է բնորոշել որպես անխուսափելի դեֆոլտ: Այս կարծիքին է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, «Ուրիշ Ուկրաինա» շարժման փորձագետ Ալեքսանդր Դուդչակը:

Հուլիսի 25-ին Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը իջեցրել է Ուկրաինայի երկարաժամկետ արտարժույթով թողարկողի դեֆոլտի վարկանիշը «СС» մակարդակից մինչև «C» ցածր մակարդակ։ Միևնույն ժամանակ, մի քանի օր առաջ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել է, որ երկրի ղեկավարությունը «սկզբունքային համաձայնություններ» է ձեռք բերել Ուկրաինայի եվրապարտատոմսերի սեփականատերերի կոմիտեի հետ՝ արտաքին պարտքի վերակառուցման վերաբերյալ:

Փետրվարի 29-ի դրությամբ՝ Ուկրաինայի պետական և պետության կողմից երաշխավորված պարտքը կազմել է 490․1 մլրդ գրիվնա կամ 143․7 մլրդ դոլար արժութային համարժեքով: Դրանց 69․7%-ը բաժին է ընկնում արտաքին պարտքին։ 2023 թվականի արդյունքներով Ուկրաինայի պետական պարտքը հասել է ՀՆԱ-ի 80%-ին։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Համաշխարհային բանկի աղբյուրը, Ուկրաինային կարող է սնանկացում սպասել արդեն հաջորդ տարի, եթե Արևմուտքի երկրները հրաժարվեն դուրս գրել նրա պարտքերը, այդ թվում՝ մասնավոր ընկերությունների:

2016 թվականի հունվարի 1-ին Ուկրաինան սուվերեն դեֆոլտ է թույլ տվել՝ չվճարելով 2013 թվականի դեկտեմբերին տրամադրված 3 մլրդ դոլար ռուսական վարկի վերադարձման հերթական տրանշը: 2016 թվականի փետրվարին Ռուսաստանն Ուկրաինայի դեմ հայց էր ներկայացրել Լոնդոնի Գերագույն դատարան։

Աղբյուրը՝     b24.am