Ինչու՞ բարձրացվեց ՌԴ գլխավոր տոկոսադրույքը

Ինչու՞ բարձրացվեց ՌԴ գլխավոր տոկոսադրույքը
Ռուսաստանի տնտեսությունը մտնում է փորձությունների նոր փուլ։  Այս փուլում ՌԴ Կենտրոնական բանկը որևէ լավ կանխատեսումներ չի անում: Չնայած դրան՝ շարունակում է իր կարգավորող քաղաքականությունը վարել՝ թույլ չտալով ավելի ռիսկային միջավայրի ձևավորմանը։ Այդ նպատակով ՌԴ ԿԲ-ն բարձրացրեց գլխավոր տոկոսադրույքը2 տոկոսային կետով։

Հուլիսի 24-ին գլխավոր տոկոսադրույքների մասով որոշումներ են կայացրել նաև այլ երկրներում․

Ռուսաստանում գլխավոր տոկոսադրույքը հաստատվել է 18% մակարդակում։  Կանադան 0,25 տոկոսային կետով նվազեցրել է գլխավոր տոկոսադրույքը, ինչի արդյունքում այն հաստատվել է 4,5% մակարդակում։

Չինաստանում գլխավոր տոկոսադրույքը նվազել է 0,1 տոկոսային կետով՝ կազմելով 3,35%։ Թուրքիայում գլխավոր տոկոսադրույքը մնացել է նույն և բավականին բարձ մակարդակում՝ 50%։ Եվրոգոտում գլխավոր տոկոսադրույքը ևս չի փոխվել՝ պահպանվելով 4,25% մակարդակում։ 

Ռուսաստանում գլխավոր տոկոսադրույքի աճը պայմանավորված է մի շարք ոչ դրական կանխատեսումներով։ Մասնավորապես, սպասվում է ՌԴ տնտեսության աճի դանդաղեցում մինչև 0%։

Կանխատեսվում է գնաճի կտրուկ աճ, որը 1,5 անգամ գերազանցելու է նախնական կանխատեսումները։ Զգալի կրճատում է կանխատեսվում նաև ներմուծման ծավալներում։

Ավելին՝     banksnews.am