Վրաստանի Ազգային բանկը արտարժույթի շուկայում վաճառել է 42 մլն դոլար

Հունիսին Վրաստանի Ազգային բանկը արտարժույթի շուկայում վաճառել է 42 մլն դոլար՝ լարիի փոխարժեքը կայունացնելու նպատակով։
Բացի այդ, արտարժույթի աճուրդում վաճառվել է ևս 60 միլիոն դոլար։ Ընդհանուր առմամբ, 2024 թվականի առաջին կիսամյակում կարգավորիչը գնել է 286 միլիոն դոլար և վաճառել 220 միլիոն դոլար։
Արժույթի միջազգային հիմնադրամը կոչ է արել Ազգային բանկին կենտրոնանալ արտարժույթի պահուստների գնման վրա, քանի որ դրանց ծավալը՝ 4,6 մլրդ դոլար, իջել է համարժեքության մակարդակից։
Աղբյուրը՝ banksnews.am