Վերաֆինանսավորման տոկոսադրույքը կրկին իջեցվեց

Այսօր՝ հուլիսի 30-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝
- իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.75
- Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 9.25 %
- Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 6.25 %:
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 14։00-ին տեղի կունենա ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի մամուլի ասուլիսը։ Այն նաև ուղիղ կհեռարձակվի ՀՀ ԿԲ յութուբյան ալիքով և ֆեյսբուքյան էջով։