Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը մշտապես Շիրակի մարզպետի դիտակետում են
Մուշեղ Մուրադյանն աշխատանքային այցով եղել է Անի համայնքում, աշխատակազմի պատասխանատուների, համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի ուղեկցությամբ մարզպետն այցելել է Բագրավանի մանկապարտեզ, որտեղ «Անի համայնքի Բագրավան բնակավայրի մանկապարտեզի շենքի նորոգում» սուբվենցիոն ծրագրով վերանորոգվելու է մանկապարտեզի շենքը։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 137 մլն 595 հազար դրամ, ՀՀ կառավարությունը տրամադրելու է գումարի 80 տոկոսը։ Մանկապարտեզը նախատեսված է 60 երեխայի համար։ Շինարարական աշխատանքները կասեցվել են մարզպետի աշխատակազմի պատասխանատուների կողմից։ Ծրագիրը գտնվում է համալիր փորձաքննության փուլում։
Կարևորելով պետական միջոցների նպատակային օգտագործումը՝ Շիրակի մարզպետը նշել է․«Ինչպես իմ, այնպես էլ աշխատակազմի պատասխանատուների կողմից համայնքային այցերը պարբերական բնույթ են կրելու, որպեսզի վերահսկվեն պետական բոլոր ծրագրերը, տարբերակվեն առաջնային հիմնահարցերը, պետական միջոցները նպատակային օգտագործվեն, մշտական ու աչալուրջ հսկողության ներքո լինեն իրականացվող աշխատանքները, իմ դիրքորոշումը հստակ է՝ արձանագրված բոլոր թերացումները և բացթողումները վերացնել սեղմ ժամկետներում, այլ մոտեցում չի կարող լինել»։
Մուշեղ Մուրադյանն այցելել է նաև Բագրավանի կայարան, մարզպետը շրջել և ծանոթացել է կայարանի աշխատանքներին։
Շիրակի մարզպետը Անի համայնքի ղեկավարի հետ քննարկել է Բագրավանի կայարանում նոր կանգառ կառուցելու, տարածքը բարեկարգելու հնարավոր տարբերակներին առնչվող հարցեր։