Արտաշատ համայնքում ևս մեկ և գեղեցիկ նախաձեռնություն է իրականցվում

Արտաշատ համայնքում ևս մեկ և գեղեցիկ նախաձեռնություն է իրականցվում
Արտաշատի բարեկարգմանն ու գեղագիտական տեսքի բարելավմանն ուղղված աշխատանքների շրջանակում` համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի նախաձեռնությամբ սկիզբ են առել բազմաբնակարան բնակելի շենքերի արտաքին բարեկարգման և երեսպատման աշխատանքներ։
Աշխատանքները մեկնարկել են համայնքի մուտքից` Երևանյան փողոցից, որտեղ նորակառույց պուրակին հարակից թիվ 13 շենքն արդեն նոր ու ներկայանալի տեսքով է։
Շենքի պատշգամբները նորոգվել, հավասարեցվել և երեսպատվել են` դառնալով մաքուր, գեղեցիկ և աչք շոյող ինչպես բնակիչների, այնպես էլ Արտաշատ մուտք գործող հյուրերի և զբոսաշրջիկների համար։
Երեսպատման աշխատանքներն ընթացքի մեջ են թիվ 11 շենքում և առաջիկայում կշարունակվեն 9 և 7 շենքերում։
Համայնքի արտաքին տեսքի բարելավմանն ուղղված այս աշխատանքները նախատեսված են իրականացնել բոլոր կենտրոնական փողոցներում։