Լեռնագոգում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար կառուցվում է 14 առանձնատուն և մանկապարտեզ

Լեռնագոգում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար կառուցվում է 14 առանձնատուն և մանկապարտեզ

Արմավիր մարզ կատարած այցի շրջանակներում վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Լեռնագոգ բնակավայր։ ՀՀ վարչապետն այս մասին գրել է Ֆեյսբուքի իր էջում։ 

Նա նշել է, որ Լեռնագոգ բնակավայրում «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար կառուցվում է 14 առանձնատուն և մանկապարտեզ: 

«Ծրագրի ընդհանուր արժեքը 719 մլն դրամ է։ Կառավարության որոշմամբ Արմավիրի մարզպետի աշխատակազմին հատկացվել է 33 մլն դրամ՝ մանկապարտեզը գույքով և տեխնիկայով ապահովելու համար», - գրել է վարչապետը։