Ռուսաստանի արդյունաբերության աճի տեմպը կրկնապատկվել է

Ռուսաստանի արդյունաբերության աճի տեմպը կրկնապատկվել է

Ռուսաստանում արդյունաբերական արտադրությունը 2024 թվականի հունվար-հունիս ամիսների արդյունքներով անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4.4%-ով, հայտնել է «Ռոսստատը»։ 2023-ի առաջին կիսամյակում ցուցանիշը ևս աճ է գրանցել, բայց ավելի զուսպ՝ 2.1%-ով ։

Արդյունաբերական արտադրությունը ցույց է տալիս շարունակական դրական դինամիկա 2023 թվականի մարտից ի վեր։ Ամսական արտահայտությամբ աճի առավելագույն տեմպերը գրանցվել են 2024 թվականի փետրվարին (տարեկան արտահայտությամբ +8.5%), նվազագույնը՝ այս տարվա հունիսին (+1.9%)։

2024 թվականի փետրվարից արդյունաբերական արտադրության «նոր վերելքի փուլ» է նկատվում, գրել են մակրոտնտեսական վերլուծության և կանխատեսման կենտրոնի փորձագետները։ Արտադրության աճի մոտ 2/3-ը նրանք բացատրել են կոնյունկտուրային գործոններով, ինչպիսիք են մետաղական արտադրանքի ոլորտում խոշոր պատվերների միաժամանակյա ավարտը և նավթամթերքների արտադրության վերականգնումը անցյալ տարվա վերջին տեղի ունեցած ձախողումից հետո, որն առաջացել էր հզոր սարքավորոմների մի մասը վերանորոգման տանելու պատճառով:

Արդյունաբերության ո՞ր ոլորտներն են աճել

Արդյունաբերական արտադրության դինամիկայի մեջ հիմնական դրական ներդրումը 2024 թվականի առաջին կիսամյակում կազմել է արտադրական արդյունաբերության թողարկումը, որն աճել է 8%-ով։ Աճի տեմպերով առաջատարն ավանդաբար դարձել է պատրաստի մետաղական արտադրանքի արտադրությունը (բացառությամբ մեքենաների և սարքավորումների)՝ +36․1%, համակարգիչների, էլեկտրոնային և օպտիկական արտադրանքների արտադրությունը՝ +35%, ավտոտրանսպորտային միջոցների, կցանքների և կիսակցորդների արտադրությունը՝ +27․4%:

Դոնեցը ասում է, որ դրա վրա ազդել են մի շարք գործոններ, ինչպիսիք են պետպատվերը, ներմուծման փոխարինումը, բայց նաև սպառողների մեծ պահանջարկը: Առանձին հատվածների համար դեր է խաղացել վերականգնողական, հետաձգված պահանջարկի շարունակությունը, հատկապես դա երևում է մարդատար ավտոմեքենաներից, նշում է նա։

Մարդատար ավտոմեքենաների արտադրությունը դարձել է առաջատարներից մեկը որոշակի տեսակի ապրանքների աճի տեմպերով: Արևմտյան ապրանքանիշերի հեռանալու ֆոնին 2022 թվականին այն նվազել է 2․5 անգամ, իսկ 2023 թվականին աճել է մոտ 20%-ով ։ Այս տարվա առաջին կիսամյակում դրանց թողարկման աճն արագացել է մինչև 62․2%։

Աղբյուրը՝    b24.am