Visa-ն կանխել է $40 միլիարդի խարդախ գործարքներ

Visa-ն անցյալ տարի ամբողջ աշխարհում կանխել է 80 միլիոն խարդախ գործարք, որի ընդհանուր բյուջեն կազմում էր $40 միլիարդ:
Դա հնարավոր է դարձել տեխնոլոգիաների, ներառյալ արհեստական բանականության ոլորտում ներդրումների շնորհիվ, ասել է ընկերության ներկայացուցիչը։
Կանխատեսվում է, որ 2025 թվականին կիբերհանցագործությունը կանխելը աշխարհին կարժենա $10,5 տրիլիոն: Եթե դա լիներ որևէ երկրի համախառն ներքին արդյունքը, ապա այդ երկիրը կունենար աշխարհի երրորդ խոշորագույն տնտեսությունը, ասում է Visa-ի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանային ռիսկերի մենեջեր Չարլզ Լոբոն:
Նրա խոսքով, խարդախությունը տեղի է ունենում այն ժամանակ, երբ հանցագործները նոր մոտեցումներ են կիրառում զարգացող աշխարհում՝ սպառողներին և բիզնեսներին թվային եղանակով խաբելու համար:
Վերջին հինգ տարվա ընթացքում աշխարհի խոշորագույն վճարային համակարգերի ընկերությունը՝ Visa-ն տեխնոլոգիայի մեջ ներդրել է ավելի քան $10 միլիարդ, այդ թվում՝ $500 միլիոն արհեստական բանականության և տվյալների ենթակառուցվածքում՝ հաճախորդներին խարդախ գործունեությունից պաշտպանելու համար:
Աղբյուրը՝ fintech.am