Լրագրողներին ներկայացվել է ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի կողմից համաֆինանսավորվող բնակելի շենքերի էներգաարդյունավետ արդիականացման ծրագրի ազդեցությունը

Լրագրողներին ներկայացվել է ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի կողմից համաֆինանսավորվող բնակելի շենքերի էներգաարդյունավետ արդիականացման ծրագրի ազդեցությունը
Հուլիսի 19-20-ը ՄԱԶԾ-ԿԿՀ «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագիրը կազմակերպել էր լրագրողական շրջայց Լոռու մարզի Սպիտակ և Ստեփանավան և Տավուշի Դիլիջան քաղաքներ՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի» ՊՀ-ի հետ համագործակցությամբ՝ ներկայացնելու պետական սուբվենցիոն ծրագրի շրջանակներում և ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի կողմից համաֆինանսավորվող բնակելի շենքերի էներգաարդյունավետ արդիականացման ծրագրի ազդեցությունը: Այս մասին տեղեկացնում են Հայաստանում ՄԱԶԾ գրասենյակից։ 
Երկօրյա այցի ընթացքում լրագրողները խորքային պատկերացում ստացան, թե ինչպես է էներգաարդյունավետ արդիականացումը փոխակերպում բնակելի շենքերը․
  • նվազեցնում էներգիայի սպառումը,
  • նվազեցնում ջերմոցային գազերի արտանետումները,
  • նվազեցնում էներգետիկ աղքատությունը,
  • ապահովում տնտեսական օգուտներ
  • բարելավում բնակիչների կյանքի որակը։
Մասնակիցները հնարավորություն ունեցան շփվելու ծրագրի շահառուների, շահագրգիռ կողմերի և փորձագետների հետ և տեղեկանալու իրականացված էներգաարդյունավետության միջոցառումների մասին:
Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին ընդգծել է ծրագրի կարևորությունը՝ նշելով. «Կլիմայի կանաչ հիմնադրամի և Շրջակա միջավայրի նախարարության հետ մեր համագործակցությունը նշանակալի առաջընթաց է ապահովում էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված Հայաստանի ջանքերում։ Համաֆինանսավորելով էներգաարդյունավետության ծախսերը՝ մենք ոչ միայն նվազեցնում ենք շրջակա միջավայրի վրա ազդեցությունը, այլև բարելավում ենք կենսապայմանները և նվազեցնում ենք բնակիչների էլեկտրաէներգիայի ծախսերը»:
Այս ծրագիրը վառ օրինակ է այն բանի, թե ինչպես կառավարության, համայնքների և միջազգային կազմակերպությունների միջև համագործակցությունը կարող է հանգեցնել կայուն և ճկուն կենսամիջոցների:
 
452286098_901252502047704_3407384964224118989_n.jpg (684 KB)