2024 հունիսին գրանցվել է առքուվաճառքի 4,554 գործարք
ՀՀ անշարժ գույքի շուկայում ընթացիկ տարվա հունիսին իրականացվել է 21 հազար 147 իրավունքի պետական գրանցման գործարք, որը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 9.8%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 3.2%-ով:
Հունիսին անշարժ գույքի շուկայում գրանցվել է առքուվաճառքի 4 հազար 554 գործարք, որը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ավելացել է 1.2%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ նվազել 4.2%-ով:
Բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների գները նախորդ տարվա հունիսի համեմատ աճել են 9.2%-ով, իսկ ընթացիկ տարվա մայիսի համեմատ՝ 0.2%-ով։
Հատկանշական է, որ բնակարանների գների աճ է գրանցվել ոչ միայն Երևանի բոլոր վարչական շրջաններում, այլ նաև մարզերի գրեթե բոլոր քաղաքներում։