Քանի՞ չվերթ է չեղարկվել Windows-ի գլոբալ ձախողման պատճառով

Windows համակարգում գլոբալ խափանման պատճառով ամբողջ աշխարհում ավելի քան 2.5 հազար չվերթ է չեղարկվել։ Հետաձգվել է գրեթե 24 հազար չվերթ։
Հուլիսի 19-ին Windows-ը խափանվեց ամբողջ աշխարհում։ Կաթվածահար է եղել խոշոր օդանավակայանների, բանկերի, երկաթուղային կայարանների, հեռուստաալիքների և փրկարար ծառայությունների աշխատանքը։ Զանգվածային տեխնիկական խափանումներ են գրանցվել ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Թուրքիայում, Գերմանիայում և Իսպանիայում։
Աղբյուրը՝ banksnews.am