Դավիթ Խուդաթյանը այցելել է Վաղարշապատի բժշկական կենտրոն

Դավիթ Խուդաթյանը այցելել է Վաղարշապատի բժշկական կենտրոն
Այցելեցի Վաղարշապատի բժշկական կենտրոն` լսելու կենտրոնի 2024 թվականի առաջին կիսամյակի հաշվետվությունը: Այս մասին  ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Արմավիրի մարզպետ՝  Դավիթ Խուդաթյանը։ 
Հանդիպմանը մասնակցում էին Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը, մարզպետի տեղակալ Խաչատուր Մկրտչյանը, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները, բժիշկներ, բուժաշխատողներ:
Բժշկական կենտրոնի տնօրեն Գոռ Ասատրյանը և բաժանմունքների ղեկավարները ներկայացրին բժշկական սպասարկման վիճակը, ֆինանսական ցուցանիշները, գործիքային նոր համալրումները, ենթակառուցվածքների ընդհանուր վիճակը:
Անդրադարձ կատարվեց պետական բյուջեի միջոցներով առաջիկայում մեկնարկող նոր բժշկական կենտրոնի նախագծին, բժշկական համապարփակ ապահովագրության ռեֆորմին, մարզում առողջապահական վիճակի բարելավմանը ուղղված ծրագրերի ընթացքին, աշխատանքային այլ հարցերի: