Չինաստանը հուսով է, որ աշխարհը չի ենթարկվի կիսահաղորդչային ոլորտում ԱՄՆ-ի ճնշմանը

Չինաստանը հուսով է, որ աշխարհը չի ենթարկվի կիսահաղորդչային ոլորտում ԱՄՆ-ի ճնշմանը

ԱՄՆ վարչակազմը գործում է Չինաստանի կիսահաղորդչային արդյունաբերության դեմ՝ ահաբեկման միջոցով, իսկ Պեկինը հույսը դնում է այլ երկրների վրա՝ այս ոլորտում Վաշինգտոնի ճնշմանը դիմակայելու համար: Այս մասին, B24–ի փոխանցմամբ, ՏԱՍՍ-ին հայտնել է ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանատան պաշտոնական ներկայացուցիչը՝ մեկնաբանելով Bloomberg-ի հրապարակումը, ըստ որի՝ ԱՄՆ վարչակազմը դիտարկում է ավելի խիստ առևտրային սահմանափակումներ օտարերկրյա ընկերությունների դեմ, որոնք շարունակում են Չինաստանին հասանելիություն ապահովել կիսահաղորդչային միկրոէլեկտրոնիկայի և դրանց արտադրության համար նախատեսված սարքավորումների համար:

«ԱՄՆ-ն չափազանց ընդլայնում է ազգային անվտանգության հայեցակարգը՝ օգտագործելով այն որպես զենք՝ Չինաստան չիպերի արտահանման նկատմամբ վերահսկողությունը խստացնելու և այլ երկրներին ստիպելու համար գործել ընդդեմ չինական կիսահաղորդչային արդյունաբերության: Սա ուղղակի տնտեսական ահաբեկում է», – ասվում է Չինաստանի դիվանագիտական ​​ներկայացուցչության հայտարարության մեջ:

Չինաստանն, այսպիսով, հույս է հայտնել, որ ներգրավված երկրները ճիշտ որոշում կկայացնեն, վճռականորեն կդիմադրեն հարկադրանքին և միասին կաշխատեն՝ աջակցելու արդար և բաց միջազգային առևտրային կարգին՝ պաշտպանելու իրենց երկարաժամկետ շահերը: