Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

Երևան քաղաքում
Հուլիսի 17-ին, 21-22-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 18-20-ին, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։
Հանրապետության տարածքում
Հուլիսի 17-ին, 21-22-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 18-20-ին, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ:
Օդի ջերմաստիճանն հուլիսի 18-ին ցերեկային ժամերին կնվազի 4-7 աստիճանով։
Երևան քաղաքի հուլիսի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ
- Օդի առավելագույն ջերմաստիճան 38.0°C (2014թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան 13.1°C (1977թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան 25.5°C