Google-ից պահանջել են արգելափակել YouTube-ի 200 հաշիվ

Ռոսկոմնադզորը Google-ից պահանջել է ապաարգելափակել ռուս լրագրողների, լրատվամիջոցների, հասարակական գործիչների, արվեստագետների և իշխանությունների YouTube-ի ավելի քան 200 հաշիվները, – գրում է РБК-ն։
Համապատասխան հարցումն ուղարկվել է ամերիկյան ընկերության գործադիր տնօրենին։ Նշվում է, որ 2020 թվականից ի վեր վիդեոհոսթինգն արգելափակել է 207 ներքին ռեսուրս, ընդ որում՝ 83-ը միայն այս տարի։
Միևնույն ժամանակ, նշվում, որ YouTube-ը չի հեռացրել ավելի քան 61.3 հազար արգելված նյութեր, այդ թվում՝ անօրինական գործողություններ կատարելու մեջ երեխաների և դեռահասների ներգրավվածությունն ապացուցող տեսանյութերը։
Աղբյուրը՝ banksnews.am