Կոտայքի մարզի Աբովյան համայնքում այս պահին ընթանում են Բալահովիտի մանկապարտեզի կառուցման և Աբովյան քաղաքի վերելակների արդիականացման աշխատանքներ
ՀՀ կառավարության սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզի Աբովյան համայնքում այս պահին ընթանում են Բալահովիտի մանկապարտեզի կառուցման և Աբովյան քաղաքի վերելակների արդիականացման աշխատանքներ:
Շուրջ 158 մլն. դրամ արժեքով, կառավարություն - համայնք 70% / 30% համաֆինանսավորմամբ Բալահովիտ բնակավայրում հիմքից կառուցվում է 70 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ: Այս բնակավայրում երբևէ մանկապարտեզ չի գործել:
Աշխատանքները նախատեսված է ավարտել ընթացիկ տարում:
Կառավարություն-համայնք համագործակցությամբ ընթանում են նաև Աբովյան քաղաքի շուրջ 292 վերելակների արդիականացման աշխատանքներ, որը ներառում է վերելակների ընդհանուր խցիկի փոխարինում, խցիկի ներսի կառավարման վահանակի և դրսի կանչի վահանակի փոխարինում նորերով:
Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքն ավելի քան 92 մլն. դրամ է, որից 45%-ը կառվարության ֆինանսական մասնաբաժինն է, 55%-ը՝ համայնքի ներդրումը: