Ղազախստանը կառաջարկի արգելել յոթ տարուց ավելի օգտագործված ավտոմեքենաների ներմուծումը ԵԱՏՄ երկրներ

Ղազախստանի իշխանությունները մտադիր են արգելել յոթ տարուց ավելի օգտագործված ավտոտրանսպորտային միջոցների ներկրումը երկիր և պատրաստվում են նախաձեռնել նման միջոցների ընդունում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տարածքում։
Այս մասին հայտարարել է Ղազախստանի արդյունաբերության նախարարության ինտեգրման և միջազգային համագործակցության վարչության տնօրեն Ադիլբեկ Բեկտիբաևը։
Ադիլբեկ Բեկտիբաևը կարևորել է հին մեքենաներին երկիր չթողնելը, սա նրա խոսքով, նվազագույնի կհասցնի շրջակա միջավայրին հասցվող վնասը։
Ըստ պաշտոնյայի, եթե բոլոր հինգ երկրներն էլ աջակցեն միաձայն, ապա միության տարածք, ընդհանուր առմամբ, չեն ներկրվի նման փոխադրամիջոցներ։
Նա հավելել է, որ նախարարությունը փոփոխություններ կկատարի Ղազախստանի բոլոր նորմատիվ իրավական ակտերում, որոնք քաղաքացիներին թույլ չեն տա ներկրել տրանսպորտային միջոցներ ոչ անձնական օգտագործման համար:
Աղբյուրը՝ banksnews.am