Հայաստանում ամենաշատը վարձատրվում են տեղեկատվության և կապի ոլորտի աշխատակիցները

Հայաստանում ամենաշատը վարձատրվում են տեղեկատվության և կապի ոլորտի աշխատակիցները

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների` 2024 թ. մայիսի դրությամբ Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 276,889 դրամ, որից տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 344,640 դրամ, իսկ կանանց աշխատավարձը՝ 213,240 դրամ։

ՀՀ տնտեսության ինստիտուցիոնալ հատվածներում և տնտեսական գործունեության տեսակներում պատկերը հետևյալն է.

Հայաստանում ամենաշատը վարձատրվում են տեղեկատվության և կապի ոլորտի (ՏՏ) մասնագետները՝ 850,743 դրամ, որից տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 1,027,387 դրամ, իսկ կանանց դեպքում՝ 604,587 դրամ։

Երկրորդ հորիզոնականում ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտն է։ Տեղեկատվություն և կապի ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է 803,560 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 1,155,154 դրամ, իսկ կանանցը՝ 571,840 դրամ։

Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում ՝ 475,550 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 475,550 դրամ, իսկ կանանցը՝ 349,313 դրամ։

Պետական կառավարում և պաշտպանություն, պարտադիր սոցիալական ապահովություն՝  358,050 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 398,985 դրամ, իսկ կանանցը՝ 398,985 դրամ։

Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում՝ 335,282 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 336,377 դրամ, իսկ կանանցը՝ 330,006 դրամ։

Մշակույթ, զվարճություններ և հանգիստ՝ 324,223 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 412,453 դրամ, իսկ կանանցը՝ 242,392 դրամ։

Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն՝ 278,025 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 299,734 դրամ, իսկ կանանցը՝ 256,947 դրամ։

Փոխադրումներ և պահեստային տնտեսություն՝ 273,296 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 292,028 դրամ, իսկ կանանցը՝ 228,249 դրամ։

Շինարարություն՝ 265,044 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 265,992 դրամ, իսկ կանանցը՝ 255,615 դրամ։

Առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում՝ 237,787 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 353,746 դրամ, իսկ կանանցը՝ 204,440 դրամ։

Մշակող արդյունաբերություն՝ 218,713 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 266,788 դրամ, իսկ կանանցը՝ 159,725 դրամ։

Մեծածախ և մանրածախ առևտուր, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգում՝ 205,308 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 252,309 դրամ, իսկ կանանցը՝ 156,067 դրամ։

Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում՝ 193,903 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 202,323 դրամ, իսկ կանանցը՝ 169,038 դրամ։

Աղբյուրը`   b24.am