Գյումրիում կիրականացվեն ցանցերի արդիականացման աշխատանքներ. Ucom

Գյումրիում կիրականացվեն ցանցերի արդիականացման աշխատանքներ. Ucom

Ucom ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 16-ից 18-ը Գյումրիի կենտրոնական փողոցներին զուգահեռ անցնող ընկերության վերգետնյա մալուխները անցկացվելու են ստորգետնյա կապուղիներով:

Աշխատանքերն իրականացվում են Գյումրիի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ և միտված են ցանցերի արդիականացմանը։

Ընկերությունից տեղեկացնում են, որ աշխատանքների ընթացքում ընկերության բաժանորդները կարող են նկատել ֆիքսված և բջջային կապի աշխատանքի որոշակի ընդհատումներ։ Այս կապակցությամբ Ucom–ը հայցում է բաժանորդների ներողամտությունը։

Ընկերության աշխատակիցներն անում են ամեն բան, որպեսզի անցումը կատարվի հնարավորինս արագ և աննկատ։