Շիրակի մարզից ևս մեկ լավ լուր. վերաբացվեց Շիրակի մարզի Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնը

Շիրակի մարզից ևս մեկ լավ լուր. վերաբացվեց Շիրակի մարզի Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնը:
Այն վերանորոգվել և կահավորվել է 2024 թվականին՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «Վորլդ Վիժն Հայաստան»-ի կողմից, Արգենտինայի հայ համայնքի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ։
ՅՈՒՆԻՍԵՖ-ը գործընկերների հետ նաև վերապատրաստել է կենտրոնի աշխատակիցներին, որպեսզի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներն ավելի որակյալ աջակցություն ստանան: