Արեգնադեմ բնակավայրում ընթացքի մեջ են դպրոցի մոդուլային շենքի կառուցման աշխատանքները

Քաղաքաշինական ծրագրերի վերահսկողության մշտադիտարկման աշխատանքային խումբը Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի գլխավորությամբ նախօրեին այցելել է «Արեգնադեմի միջնակարգ դպրոց»՝ դիտարկելու դպրոցի շենքի շինարարական աշխատանքների ընթացքը։
Մարզպետի տեղակալը շրջել է դպրոցում, զրուցել շինարարի հետ, տեղեկացել արված աշխատանքների մասին։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 748 մլն 540 հազար դրամ, 2024 թվականի պետական բյուջեով նախատեսվել է 390 մլն 485 հազար դրամ։
Ուսումնական հաստատությունն ունենալու է բոլոր հարմարությունները՝ փակ մարզադահլիճ, բաց մարզադաշտ, արևային ֆոտովոլտային կայան, ապահովված է լինելու ապաստարանով:
Մարզպետի տեղակալը շինարարների հետ զրույցում ընդգծել է, որ ամեն ինչ պետք է արվի շինարարության որակն ապահովելու համար՝ փոխանցելով մարզպետի հանձնարարականը՝ զերծ մնալ թերացումներից ու աշխատանքների անհարկի ձգձգումներից։