Տեղի է ունեցել «Փոքրամասշտաբ էներգաարդյունավետ լուծումներ Հայաստանի Հանրապետության գյուղաբնակների համար» նախաձեռնությունը

Տեղի է ունեցել «Փոքրամասշտաբ էներգաարդյունավետ լուծումներ Հայաստանի Հանրապետության գյուղաբնակների համար» նախաձեռնությունը
«ԵՄ-ն հանուն Հայաստանի համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի» ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել «Փոքրամասշտաբ էներգաարդյունավետ լուծումներ Հայաստանի Հանրապետության գյուղաբնակների համար» նախաձեռնությունը, որի նպատակն էր Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում իրականացնել կոշտ կենսավառելիքով աշխատող էներգաարդյունավետ վառարանների արտադրության թեմայով տեխնիկական դասընթացների շարքը: Այս մասին տեղեկացնում են Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունից (GIZ)։ 
Նախաձեռնությունը իրականացվել է «Գերմանական Խնայողական բանկերի միջազգային համագործակցության միավորման» Հայաստանյան ներկայացուցչության կողմից:
Տեխնիկական դասընթացների առաջնային նպատակն էր մետաղագործ արտադրողներին էներգաարդյունավետ վառարաններ արտադրելու հմտություններով զինելը։
108 արտադրողներ համալրել են իրենց գիտելիքները էներգաարդյունավետ վառարանների արտադրության վերաբերյալ: Ստացած գիտելիքներն ու հմտությունները կնպաստեն էներգաարդյունավետ վառարանների խթանմանը՝ ի նպաստ վառելափայտի սպառման կրճատմանը և անտառների պահպանությանը, ընտանիքների առողջությանը և կյանքի որակի բարելավմանը:
Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (ԳԴՀ ՏՀԶՆ) կողմից և իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից՝ որպես «ԷԿՈսերվ» ծրագրի մաս։