Ողջի գյուղում մեկնարկել են առաջին խոշոր խեցգետնաբուծական համալիրի կառուցման շինարարական աշխատանքները

Ողջի գյուղում մեկնարկել են առաջին խոշոր խեցգետնաբուծական համալիրի կառուցման շինարարական աշխատանքները
Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ողջի գյուղում մեկնարկել են «ՀՀ-ում արդյունաբերական խեցգետնաբուծության զարգացման 2024 - 2026 թթ․ պետական աջակցության» ծրագրի շրջանակում առաջին խոշոր խեցգետնաբուծական համալիրի կառուցման շինարարական աշխատանքները։
 Շուրջ 300 մլն ՀՀ դրամի ներդրումային ծրագրով կառուցվող համալիրում տարեկան նախատեսվում է բուծել 18 տոննա խեցգետին։
 «ՀՀ-ում արդյունաբերական խեցգետնաբուծության զարգացման 2024 - 2026 թթ․ պետական աջակցության» հիմնական նպատակն է ներդրումային ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով նպաստել հանրապետությունում արդյունաբերական խեցգետնաբուծության ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը, տեղական արտադրության խթանմանը։
Ծրագրի մանրամասները  https://mineconomy.am/page/2594