Վնասվել են միջազգային կապուղիները, ինչի հետևանքով առկա է ֆիքսված ու բջջային ինտերնետի հասանելիության սահմանափակում. Team Telecom Armenia

Ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում մի քանի տեղում վնասվել են Team Telecom Armenia ընկերության միջազգային կապուղիները, ինչի հետևանքով առկա է ֆիքսված ու բջջային ինտերնետի ծառայությունների հասանելիության սահմանափակում: Այս մասին հայտնում են Տելեկոմ Արմենիայից (Team Telecom Armenia)
«Մեր տեխնիկական թիմն իրականացնում է անհրաժեշտ միջոցառումները խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ: