Հուլիսի 10-ից փակ կլինի Տավուշի մարզի Կիրանց գյուղով անցնող ճանապարհահատվածը
Շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 10-ից երթևեկության համար ժամանակավորապես կփակվի Հ-58 հանրապետական նշանակության ճանապարհի Կիրանց գյուղով անցնող հատվածը։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
Հաղորդագրության համաձայն` տվյալ հատվածը վարորդները կարող են շրջանցել Հ-58-Աճարկուտ-Հ-58 ավտոճանապարհով։
Նշվում է նաև, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն։