Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով հիմնանորոգվում է Մարտունի համայնքի «Մանասի առու» ջրատարը

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով հիմնանորոգվում է Մարտունի համայնքի «Մանասի առու» ջրատարը։
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ ֊ի աշխատանքային խմբի ուղեկցությամբ Մարտունի համայնքի «Մանասի առու» ինքնահոս ոռոգման ջրատարի հիմնանորոգման շինաշխատանքներին տեղում ծանոթացել են նաև Եվրասիական զարգացման բանկի ներկայացուցիչները։
«Մանասի առու» ինքանհոս ոռոգման ջրատարը հիմնանորոգվում է ՀՀ կառավարություն֊ն , Եվրասիական զարգացման բանկի համաֆինանսավորմամբ` Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով` «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրի շրջանակում։ Նախատեսվում է «Մանասի առու» ջրանցքի գլխամասից մինչև Մարտունի քաղաքի և Վաղաշեն գյուղի հանգույցն ընկած 7 կմ հատվածի բետոնապատում։ Ջրանցքը կառուցվել էր 1960֊ական թվականներին և երբևէ չէր հիմնանորոգվել։
Մեկ այլ ծրագրով էլ հիմնանորոգվում է Լանջաղբյուրի մոտեցնող ջրանցքը։ Այն կառուցվում է պոլիէթիլենային փակ խողովակաշարով` 2650 մ երկարությամբ։ Ծրագրերի վերջնարդյունքում ակնկալվում է ջրակորստի զգալի նվազեցում, ինչպես նաև Մարտունու և Վաղաշենի ոռոգվող տարածքների ջրապահովվածության ցուցանիշի բարձրացում։
Աշխատանքային խումբն այցելել է նաև արդեն հիմնանորոգված Կոտայքի մայր ջրատարի Արամուս գյուղով անցնող ճնշումային ջրատարների տարածք։

