Եվրամիության երկրների ղեկավարները որոշում են կայացրել սառեցնել 30 մլն եվրոն, որը նախատեսվում էր ուղարկել Վրաստանին

Եվրամիությանը Վրաստանի անդամակցության գործընթացը կասեցվել է: Այս մասին Թբիլիսիում կայացած միջազգային համաժողովում լրագրողների hետ զրույցում ասել է ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին։
«Վրաստանի ներկայիս իշխանությունների մտադրությունները պարզ չեն Եվրամիության առաջնորդների համար։ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքն ակնհայտորեն երկիրը հեռացնում է ինը քայլի կատարումից, իսկ հակաարևմտյան, հակաեվրոպական հռետորաբանությունը նույնպես լիովին անհամատեղելի է Եվրամիությանն անդամակցելու հայտարարված նպատակի հետ», - ասել է Գերչինսկին։
Եվրամիության երկրների ղեկավարները որոշում են կայացրել նաև սառեցնել 30 մլն եվրոն, որը նախատեսվում էր ուղարկել Վրաստանին՝ երկրի պաշտպանունակության ամրապնդման համար:
Աղբյուրը` banksnews.am