Էներգետիկ ենթակառուցվածքների բարելավում Խոյ համայնքում
Խոյի համայնքապետարանը շարունակում է վստահելի գործընկերների հետ համատեղ իրականացնել ծրագրեր՝ բարելավելով համայնքը և համայնքի բնակչի կենցաղը։
ՄԱԶԾ-ի Կայուն համայնքներ ծրագրի հետ ևս մեկ հաջողված համագործակցության և գործընկերության շնորհիվ Խոյ համայնքի Արագած, Աղավնատուն և Արշալույս գյուղերում տեղադրվել են ընդհանուր 150 լեդ լամպ և երեք 10 կվ հզորությամբ արևային պանելներ: Ծրագիրն իրականացվել է համաֆինանսավորմամբ՝ 80/20 չափաբաժնով, որտեղ ընդհանուր արժեքի 80% ներդրումն իրականացնելու է ՄԱԶԾ-ն, իսկ 20%-ը` համայնքը։
Ծրագրի նպատակն է արդիականացնել համայնքի էներգետիկ ենթակառուցվածքները, բարելավել լուսավորության որակը՝ խթանելով անվտանգությունը, արտադրողականությունը և նվազեցնելով համայնքների էներգետիկ ծախսերը: