ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին հանդիպում է ունեցել Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի հետ

ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին  հանդիպում է ունեցել Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի հետ
ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին աշխատանքային հանդիպում է ունեցել Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի հետ։
Քննարկվել են ընթացիկ համատեղ նախաձեռնությունները և առաջիկայում քաղաքաշինության ոլորտում համագործակցության հնարավոր ուղիները։
Կողմերն արդյունավետ են համարել վերջին տարիների գործակցությունը՝ առանձնացնելով շենքերի էներգախնայողությանն ուղղված ծրագրերը, էներգաարդյունավետության վերաբերյալ նորմերի մշակումը և օրենսդրական դաշտի բարելավումը։
Նաթիա Նացվլիշվիլին տեղեկացրել է ՄԱԶԾ առաջիկա հանձնառությունների մասին՝ նպաստելու ոլորտի քաղաքականությունը մշակողների կարողություների զարգացմանը, Հայաստանում էներգաարդյունավետության մշակույթի ներդրմանը, որի շրջանակում դիտարկում են նաև գոյություն ունեցող շենքերի, շինությունների էներգաարդյունավետության միջոցառումների համաֆինասնավորման հնարավորությունը։