Երևանի քաղաքապետարանի քաղաքացիների սպասարկման գրասենյակներից մեկը ժամանակավորապես չի գործելու

Վերանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Երևանի քաղաքապետարանի քաղաքացիների սպասարկման՝ Արգիշտիի 1 հասցեի գրասենյակը սույն թվականի հուլիսի 4-ի ժամը 15:00-ից անորոշ ժամանակով քաղաքացիներին չի սպասարկելու: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։
Ըստ քաղաքապետարանի հաղորդագրության` վերանորոգման ընթացքում սպասարկումն իրականացվելու է Փ. Բուզանդի 1/3 հասցեի քաղաքացիների սպասարկման գրասենյակում: