Դրամ 30-30․ IDBank-ն ու Կենտրոնական Բանկն ամփոփում են նախագիծը

Դրամ 30-30․ IDBank-ն ու Կենտրոնական Բանկն ամփոփում են նախագիծը

IDBank-ն ու Կենտրոնական բանկն ամփոփում են «Դրամ 30-30» նախագիծը։ Նախագիծը նպատակ ուներ սահմանամերձ գյուղերի բնակիչների ֆինանսական բարեկեցությունը բարձրացնել՝ ստեղծելով անհրաժեշտ նախապայմանները ֆինանսական գործարքների հարմարավետ և առավել սահուն կիրառման համար։  

Մասնավորապես՝ նախագծի թիրախում էին Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղը և Տավուշի մարզի Արծվաբերդ, Այգեհովիտ, Աչաջուր գյուղերը։ Նախագիծը հնարավորություն ընձեռեց նշված գյուղերի բնակիչներին օգտվելու թվային ծառայություններից և ստանալ անձնական ֆինանսները կառավարելու հմտություններ անմիջապես IDBank-ի և Կենտրոնական Բանկի թիմի ներկայացուցիչներից։  

IDBank-ը նախագծի մասնակիցներին նվիրել էր անվճար բանկային քարտեր՝ փոխանցելով սիմվոլիկ գումար, որպեսզի նրանք արագ ու պրակտիկ տարբերակով սովորեին անհպում ու անկանխիկ վճարումներ կատարել։ Բացի այդ, մասնակիցներին հանձնվել էին ուղեցույցներ Idram&IDBank հավելվածից օգտվելու կանոններով, ինչն իր հերթին նպաստեց նրանց արագ ուսուցմանն ու թվային գործիքների արդյունավետ գործածմանը առօրյայում։  

IDBank-ի Հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ Բանկի համար արդյունքն ավելի քան գոհացուցիչ է։ «Փոքր քայլերով, բայց մեծ առաջընթաց կա՝ գյուղի 30 բնակիչ արդեն կարողանում է հեշտ ու արագ օգտվել Idram&IDBank հավելվածից ու կատարել բոլոր ֆինանսական գործարքներն անհպում, առանց տնից դուրս գալու, և, որ ամենակարևորն է, անվտանգ կերպով», - ասում է Տաթևիկ Վարդևանյանը։  

Համատեղ նախագծի մասին պատմող հոլովակը կարող եք տեսնել՝ անցնելով հղումով։  

Դուք ևս կարող եք կատարել Ձեր բոլոր ֆինանսական գործարքներն Idram&IDBank հավելվածով՝ միաժամանակ դառնալով բարեգործ, քանի որ յուրաքանչյուր վճարումից Idram-ն ու IDBank-ը մեկ դրամ են փոխանցում «Մի դրամի ուժը» նախաձեռնությանը։  

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ