ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում . Ծովակ
Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ծովակ բնակավայրում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատմամբ հիմնանորոգվել է 1-ին փողոցի 11-րդ փակուղին, արտաքին լուսավորության ցանց կառուցվել 3-րդ փողոցում և նրան կից առաջին փողոցի 2-րդ նրբանցքում։
Ըստ ՀՀ գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի հաղորդագրության` Ծովակում սուբվենցիոն 2 ծրագրի իրականացման նպատակով ներդրվել է 39 միլիոն 875 հազար դրամ, որից 20 միլիոն 440 հազար դրամը ՀՀ կառավարության, 19 միլիոն 435 հազար դրամը՝ Վարդենիսի համայնքապետարանի մասնաբաժինն է։
Ծովակ գյուղի 1-ին փողոցի 11-րդ փակուղու ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 34 միլիոն 849 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։
Ծրագրի իրականացման արդյունքում Ծովակի 1-ին փողոցի 11-րդ փակուղին ասֆալտապատմամբ հիմնանորոգվել է 257, 5 գծամետր երկարությամբ և 1559,5 քառակուսի մետր մակերեսով։
Նույն ծրագրի շրջանակներում ասֆալտապատվել է նաև արարողությունների սրահի բակը 600 քառակուսի մետր մակերեսով, իրականացվել է ջրահեռացման առուների մասնակի տեղադրում և ճանապարհի կահավորում։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի սեպտեմբերի վերջերից և ավարտվել նույն տարվա դեկտեմբերին։
Ծովակի արտաքին լուսավորության ցանցի կառուցման պայմանագրային արժեքը կազմում է 5 միլիոն 20 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։
Շինարարական աշխատանքները սկսվել են 2023 թվականի նոյեմբերին և ավարտվել նույն տարեվերջին։
Ծրագրի իրականացման արդյունքում Ծովակի 3-րդ փողոցում և նրան կից առաջին փողոցի 2-րդ նրբանցքում արտաքին լուսավորության ցանց է կառուցվել 900 մետր երկարությամբ՝ ԼԵԴ համակարգով աշխատող 25 լուսատուների տեղադրմամբ։
Վերոնշյալ փողոցների բնակիչները հիմնանորոգված ճանապարհից ու կառուցված արտաքին լուսավորության ցանցից օգտվում են առաջին անգամ։