2024թ.-ի ապրիլի դրությամբ բազմաբնակարան շենքերի բնակարանների առքուվաճառքի գործարքներն ըստ ՀՀ մարզերի և Երևան քաղաքի

2024թ.-ի ապրիլի դրությամբ բազմաբնակարան շենքերի բնակարանների առքուվաճառքի գործարքներն ըստ ՀՀ մարզերի և Երևան քաղաքի

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն` 2024 թ.-ի ապրիլի դրությամբ բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ իրականացված առքուվաճառքի գործարքների թիվը ըստ ՀՀ մարզերի և Երևան քաղաքի կազմել է 1,104:


2024թ.-ի ապրիլին Երևանում իրականացվել է 718 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 65%-ը:

Կոտայքում իրականացվել է 137 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 12․4%-ը:

Լոռիում՝ 57 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 5.2%:

Շիրակում՝ 35 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 3․2%:

Արարատում իրականացվել է 34 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 3․1%-ը:

Արմավիրում իրականացվել է 33 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 3%-ը:

Սյունիքում՝ 31 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 2․8%-ը:

Արագածատնում իրականացվել է 18 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 1․6%-ը:

Գեղարքունիքում՝ 17 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 1․5%:

Տավուշում՝ 13 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 1․2%:

Վայոց Ձորում՝ 11 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 1%:


Աղբյուրը`   b24.am