«Ստեփանակերտում 3000 մարդ է ապրում». Ալիևի ներկայացուցիչ

«Ստեփանակերտում 3000 մարդ է ապրում». Ալիևի ներկայացուցիչ

Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչը Ստեփանակերտ քաղաքում՝ Էլչին Յուսուբովը խոսել է Ստեփանակերտի բնակչության մասին․

«Այս պահին քաղաքում ապրում է ավելի քան 3000 մարդ, դրանք պետական ​​ձեռնարկությունների աշխատակիցներ են, բիզնեսմեններ, ներկայումս գործում է 43 օբյեկտ, որտեղ աշխատում է 322 մարդ, առաջիկայում նախատեսվում է բացել ևս 37 օբյեկտ։ Ղարաբաղի համալսարանի բացումից հետո նախատեսվում է ավելացնել բնակիչների թիվը և բացել այլ օբյեկտներ», - նշել է Յուսուբովը։

Աղբյուրը՝     radar.am