Սպասվում է առանց տեղումների եղանակ

Երևանում Հունիսի 21-ի ցերեկը, 22-23-ին, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 24-ին և 26-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում Հունիսի 21-ի ցերեկը, 22-26-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։