Քաղաքում տեղադրվում են նոր ուղեցույց-ցուցանականեր

Քաղաքում տեղադրվում են նոր ուղեցույց-ցուցանականեր

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ տեղադրվում և թարմացվում են փողոցների անունների և շենքերի հասցեների մասին հուշող ուղեցույց- ցուցանակաները: 

Տների և շենքերի պատերին ամրացվող ցուցանականերն այս տարի փորձնական ծրագրով ընտրվել են երկու տեսակի: Նախկինում տեղադրված թուջե ցուցանակներից բացի կլինեն նաև նոր լուծումով՝ չգունաթափվող և ջերմադիմացկուն նյութից պատրաստվածներ:

Աշխատանքների նպատակը խնդրին միասնական լուծում տալն է՝ հատկապես ուղեցույց-ցուցանակների պարագայում: Դրանք չորս և հինգ «թև»-ով են, երկլեզու  և համահունչ քաղաքի ընդհանուր ձևավորման ոճին: