Amazon-ը խոշոր տուգանք կվճարի

Amazon ընկերությունը տուգանվել է 5.9 միլիոն դոլարով Կալիֆորնիայի աշխատուժի կարգավորման մարմնի կողմից,– գրում է Reuters-ը:
2022 թվականին ընդունված Կալիֆորնիայի օրենքը պահանջում է գործատուներից կարգապահական պատասխանատվության ենթարկելու դեպքում աշխատակիցներին տրամադրել քվոտաների գրավոր նկարագրություններ։
Նշվում է, որ Amazon-ը 5 ամսվա ընթացքում այս օրենքը խախտել է 60.000 անգամ։ Խոսքը վերաբերում է ընկերության Մորենոյում և Ռեդլենսում գտնվող պահեստներին։ Amazon-ը չի ընդունել մեղքը` բողոքարկելով առաջադրված մեղադրանքը։
Աղբյուրը՝ banksnews.am