ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար կազմը Շիրակի մարզում ծանոթացել է պետական ծրագրերի շրջանակներում իրականացվող մի շարք շինարարական աշխատանքների ընթացքին

Շարունակվում են ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար կազմի վերահսկողական այցերը ՀՀ մարզեր։ ՏՄ ղեկավար Գարեգին Խաչատրյանը՝ ՏՄ ղեկավարի տեղակալներ Սուրեն Մինասյանի, Արազ Պապիկյանի, քաղաքաշինական գործունեության մասնագետների հետ հերթական այցով Շիրակի մարզում էր։
ՏՄ ղեկավար կազմը Շիրակի տարածքային ստորաբաժանման կազմի ուղեկցությամբ Շիրակի մարզի Ախուրյան, Արթիկ համայնքներում, Գյումրի քաղաքում ծանոթացել է պետական միջոցների ֆինանավորմամբ իրականացվող շինությունների կառուցման աշխատանքների ընթացքին։
Այցի ընթացքում մասնագետների կողմից հայտնաբերվեցին շինարարական նորմերի մի շարք խախտումներ։
Արձանագրված խախտումների հիմքով այս մարզում ևս Տեսչական մարմնի ղեկավարը տվեց հանձնարարական՝ իրականացնել շենքերի համալիր ուսումնասիրություն և քննարկել խախտումներ թույլ տված կապալառու կազմակերպություններին լիցենզիայից զրկելու համար ՀՀ քաղաքաշինության կոմիտե միջնորդություն ներկայացնելու հարցը։
ՏՄ ղեկավար կազմի մարզային այցերը կլինեն շարունակական։ Պետական և սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող բոլոր շինարարական աշխատանքները լինելու են ՔՏՀԱ տեսչական մարմնի հետևողական և խիստ վերահսկողության ներքո։