Գեղարքունիքի մարզի Վահան գյուղը գնում է դեպի վերականգնվող էներգիա

Գեղարքունիքի մարզի Վահան գյուղը գնում է դեպի վերականգնվող էներգիա։ Ամառ, թե ձմեռ արևային ջրատաքացուցիչները շարունակաբար աշխատում են՝ փոխակերպելով առօրյա կյանքը և նվազեցնելով վառելափայտից կախվածությունը:
Գյուղում տեղադրված են 20 արևային ջրատաքացուցիչներ խոցելի բնակիչների համար, ովքեր մինչ այժմ չունեին մաքուր խմելու ջրին հասանելիություն: Շուրջ 50 բնակիչների համար նվազել է էներգիայի օգտագործման ծախսերը և նրանք ունեն մաքուր և կանաչ էներգիայի հասանելիություն:

Ավելին, եկեք վերլուծենք սա թվերի միջոցով․
20 արևային կայան = 70m3 վառելափայտի խնայում = 100 ծառի խնայում = տարեկան 2 տոննա CO2 գազի կլանում
Այս անհավանական աշխատանքը ԵՄ-ի և ՄԱԶԾ-ի աջակցությամբ իրականացվող #EU4Dialogue ծրագրի մի մասն է, որն իրականացվում է տեղական ՀԿ-ների և համայնքապետարանների հետ համագործակցությամբ: