ԵՄ–ն 100 000 եվրո օգնություն է հատկացնում ՀՀ–ում hեղեղումներից տուժածներին
Եվրոպական միությունը 100 հազար եվրո մարդասիրական օգնություն է հատկացրել Հայաստանի Լոռու և Տավուշի մարզերում մայիսին հորդառատ անձրևներից առաջացած հեղեղումների հետևանքով առավել շատ վնասներ կրած գյուղերին աջակցելու համար։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ԵՄ-ն պատվիրակության տարածած հաղորդագրությունից, մասնավորապես․
«Մարդասիրական օգնությունը միտված է օգուտ բերելու ընդհանուր առմամբ 5060 շահառուի, այդ թվում՝ 2 500 անհատի, որոնք դրամական օգնություն կստանան իրենց ամենահրատապ կարիքները լուծելու համար, և 2760 անհատի, որոնք աջակցություն կստանան կացարանի տրամադրման, ինչպես նաև ջրի և սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման նպատակով: Աջակցությունն ուղղված է այն տնային տնտեսություններին, որոնց տները, ցանքատարածությունները, անասունները և պարենային պաշարներն ավերվել են հեղեղումների հետևանքով»,–նշված է հաղորդագրության մեջ։