Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում հունիսի 17-ին, 19-20-ին, երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հունիսի 18-ին և 21-ին կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։
Հունիսի 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում հունիսի 17-ին, 19-20-ին, 22-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 18-ին, 21-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։