Գնել Սանոսյան. Աղետի գոտում երկաթուղու աշխատանքը վերականգնվել է
Աղետի գոտում երկաթուղու աշխատանքը վերականգնվել է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Հեղեղումից կարճ ժամանակ անց` այսօր, արդեն մեզ հաջողվեց շահագործել Ալավերդիից դեպի Այրում վնասված երկաթգիծը։ Բեռնատար գնացքն անցել է նորոգված երկաթգծով։
Երկաթուղու աշխատանքը գործնականում վերականգնված է։
Շնորհակալություն «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ տնօրինությանն ու աշխատակիցներին ցուցաբերած աջակցության և երկաթուղու աշխատանքը կարճ ժամանակում վերականգնելու գործում ներդրած ջանքերի համար», - գրել է նախարար Սանոսյանը: