Հայաստանում այսօր կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հայաստանում այսօր կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է

Երևանում hունիսի 13-ին, 17-ին երեկոյան ժամերին հնարավոր է, 16-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ: Հունիսի 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

06-12-yerevan.jpg (67 KB)

Հանրապետության տարածքում hունիսի 12-14-ին, 17-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 16-ին կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-ին առանձին հատվածներում՝ ինտենսիվ, 12-14-ին և 16-17-ին առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-4 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 13-15-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։

06-12-armenia.jpg (315 KB)

Երևան քաղաքի հունիսի 13-ի  բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան     33.8°C (2019թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան          8.8°C (2000թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան    21.2°C