«Գազպրոմ Արմենիան» շուրջ 5200 գծամետր գազատարներ է վերականգնել
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանն անցկացրեց ընդլայնված խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեցին Ընկերության գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերի (ԳԳՄ), մայիս ամսվա արտադրա-տնտեսական գործունեության արդյունքները, գազաբաշխման համակարգի օբյեկտների շահագործմանն առնչվող հարցեր։
Խորհրդակցությանը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենին ներկայացվեցին մայիսի 26-ին տեղի ունեցած գետերի վարարման արդյունքում Լոռու և Տավուշի մարզերում ստեղծված աղետի հետևանքով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից շահագործվող վնասված գազատարների վերականգնմանն ուղղված աշխատանքների արդյունքները և ընթացքը։
Աղետի հետևանքով լուրջ վնասներ են կրել Դիլիջան, Իջևան, Այրում, Տաշիր, Ալավերդի, Թումանյան, Վանաձոր քաղաքների, Այրում, Խաշթառակ, Ձորագետավան, Թեղուտ բնակավայրերի գազաբաշխման ցանցերը։ Գազազրկված էր ավելի քան 19 000 բաժանորդ։
Ընկերության վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանը հանձնարարել է վերլուծել գույքագրված վնասները, վերահսկողության տակ պահել գազաբաշխման համակարգի ռիսկային հատվածները, լրացուցիչ ուսումնասիրություններ կատարել և անհրաժեշտության դեպքում իրականացնել գազատարների վերատեղադրման և շինհավաքակցման աշխատանքներ:
Աղբյուրը՝ banksnews.am