Նարեկ Մկրտչյանը կմասնակցի Ժնևում կայանալիք Աշխատանքի միջազգային համաժողովի 112-րդ նստաշրջանին

Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) գլխավոր տնօրեն Գիլբերտ Հունգբոյի հրավերով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հունիսի 12-14-ը կմասնակցի Ժնևում կայանալիք Աշխատանքի միջազգային համաժողովի 112-րդ նստաշրջանին։ Այս մասին հաղորդում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
Նստաշրջանի օրակարգում ներառված են քննարկումներ՝ աշխատանքային իրավունքների խթանման, կայուն զբաղվածության ապահովման, արժանապատիվ աշխատանքի, աղքատության դեմ պայքարի և այլնի վերաբերյալ։
Այցի շրջանակում նախատեսված են նաև մի շարք հանդիպումներ՝ նստաշրջանի մասնակից երկրների պաշտոնատար անձանց և այլ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների հետ։